ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման

Լուրեր

10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հունիսի 9-ին վերսկսել են հարվածները Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռի խոցմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս գործողությունը համաչափ պատասխան է Իրանի անհիմն ագրեսիային»,- հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե կարծում է՝ պատասխանն անհրաժեշտ է։

«Պատասխանը պետք է լինի շատ ուժեղ, շատ հզոր, և հենց դա է հիմա»,- ասել է նա։

Ամերիկյան Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական մի քանի հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադիոտեղորոշիչ կայաններ։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանի հարավային ափին՝ Հորմուզի նեղուցի մոտ պայթյունների մասին։ Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյուններ են լսվել Սիրիկ և Մինաբ քաղաքներում, ինչպես նաև Քեշմ կղզում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սպառնացել է Վաշինգտոնին հակահարվածով։

«Չնայած մարտադաշտում պարտություններին՝ Միացյալ Նահանգները որոշել է փորձարկել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերն անպատասխան չեն թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ավելի ուշ Tasnim լրատվական գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հայտարարությունը, որ Իրանը հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել տարածաշրջանում ԱՄՆ թիրախների ուղղությամբ։

Մի քանի ժամ անց CENTCOM-ը հայտարարել է Իրանի վրա հարվածները դադարեցնելու մասին։ ԱՄՆ ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական ՀՕՊ օբյեկտներին, ցամաքային կառավարման կենտրոններին և ռադիոլոկացիոն ռադարային կայաններին, հավելել է  հրամանատարությունը։

Ավելի վաղ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում զգուշացրել էր Իրանի դեմ պատասխան միջոցառումների մասին՝ Apache ուղղաթիռի խոցման համար: Սպիտակ տան  ղեկավարի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցում պարեկություն կատարելիս: Երկու օդաչուներն էլ չեն տուժել և անվտանգ են, գրել է Թրամփը։

Ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով Associated Press-ին ասել է, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռը կործանվել է իրանական անօդաչու թռչող սարքի հետ բախվելուց հետո:

Վերջին մի քանի օրերի ընթացքում տարածաշրջանում իրավիճակը բազմիցս սրվել է՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում հայտարարված հրադադարին։ Հունիսի 7-ի երեկոյան Իրանը, ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ, հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։

ԻՀՊԿ-ն որպես հարձակումների պատճառ նշել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի թաղամասերի վրա իսրայելական ավիահարվածները, որոնք համարվում են իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման հենարան։ Ի պատասխան՝ Իսրայելը նույնպես վերսկսել է հարձակումները Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ։

Apache-ի կործանման համար Իրանի դեմ պատասխան միջոցառումների մասին հայտարարելուց մի քանի ժամ առաջ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիրը հասանելիության սահմաններում է։

«Մենք շատ, շատ լավ գործարքի վերջին փուլում ենք»,- ասել էր նա՝ հավելելով, որ Իրանի հետ բանակցությունները կարող են ավարտվել հաջորդ «երկու կամ երեք օրվա ընթացքում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի