Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ֆիլիպինների Մինդանաո կղզում երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժից հետո, ըստ ազգային և տեղական աղետների գործակալությունների, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, ավելի քան 450 մարդ վիրավորվել է, չորս մարդ համարվում է անհետ կորած, գրում է France 24-ը:

Ամենաշատը տուժած Սարանգանի նահանգում որոշ տարածքներ հասանելի են մնում միայն ուղղաթիռով, մինչդեռ հետցնցումների վախը դանդաղեցնում է փրկարարական աշխատանքները, լրագրողներին ասել են տեղական պաշտոնյաները։

«Դեռևս կան հետցնցումներ, ուստի փրկարարները շատ զգույշ են իրենց մոտեցման հարցում։ Սա մարտահրավեր է»,- ասել է տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռոդրիգո Սոսմենան։

Առաջին երկրաշարժից շուրջ երկու ժամ անց տարածքում տեղի են ունեցել մի շարք հզոր հետցնցումներ, որին հաջորդել են հարյուրավոր փոքր ցնցումներ։ Երեքշաբթի կեսօրվա դրությամբ, ըստ AFP-ի նահանգային աղբյուրների, զոհերի թիվը հասել է 41-ի։

AFP-ի հետ զրուցած բնակիչները նկարագրել են երկրաշարժի ժամանակ տեղի ունեցած սարսափելի տեսարանները, որոնցից շատերն ասել են, որ այդ տարածքը այլևս բավականաչափ անվտանգ չէ տուն կոչելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի