Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
Բոլորը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցներ Սենեգալի և Ուզբեկստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստներն ու մարզիչները ենթարկվել են ԱՄՆ անվտանգության ծառայությունների խիստ ստուգման, հաղորդում է Metro-ն։

Սենեգալի հավաքականը ստուգվել է երկիր ժամանելուց անմիջապես հետո։ Սոցիալական ցանցերում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են խաղացողները կանգնած թռիչքուղու մոտ՝ իրենց ուղեբեռի կողքին, իսկ թիմին թույլ չեն տվել մտնել տերմինալի շենք։ Անվտանգության աշխատակիցները մետաղական դետեկտորով խուզարկել են ֆուտբոլիստների իրերը և ուղեբեռը։

Ուզբեկստանի հավաքականը նմանատիպ ընթացակարգի է ենթարկվել Նյու Յորքում Նիդերլանդների դեմ ընկերական խաղից (1:2) առաջ: Խաղացողներին ավտոբուսից դուրս գալիս խուզարկել են դրսում մետաղորսիչներով և հետազոտող շներով:

ԱԱ-2026-ը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին։