Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում են, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը։

«Համաձայն կանխատեսման մոդելների այս ամռանը կակտիվանա «Էլ–Նինյո» երևույթը, որը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ծովի մակերևույթի ջրի ջերմաստիճանների կտրուկ տաքացմամբ։ Մոդելները կանխատեսում են, որ ամռանը Էլ–Նինյոյի ազդեցությունը կզգացվի համաշխարհային կլիմայի վրա։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության այս ամռան գլխավոր կանխատեսումներն են.

• Աշխարհի մեծ մասում օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր։
• Անոմալ տաք ջերմաստիճաններ են կանխատեսվում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հասարակածային հատվածներում։
• Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտին կբնութագրվի միջինից բարձր ջերմաստիճաններով։
• Հնդկաստանում, Աֆրիկայի Հյուսիսային Գվինեական ծոցի և Եղջյուրի շրջաններում սպասվում են չորային պայմաններ, մինչդեռ Հարավային Աֆրիկայում տեղումները կարող են լինել նորմայից ավել։
• Էլ–Նինյոյի ազդեցությամբ պայմանավորված Խաղաղ Օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան հասարակածային գոտում սպասվում են նորմայից շատ տեղումներ։
• Ավստրալիայի մեծ մասում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելքում սպասվում են սակավ տեղումներ։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ամռանը, կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ, իսկ տեղումների քանակի կանխատեսումներում առկա է զգալի տարածական փոփոխականություն»,- ասված է հաղորդագրությունում։