Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
09.06.2026 | 15:55«Նայե՛ք, երբ որ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել՝ հատվում է: Այնտեղ, որտեղ պետք է արհեստական ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել՝ ծառերի հատումներով իրականացվում է»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ՝ անտառների հատվածում, հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայմանն ու ծառերի հատմանը։
«Զինված ուժերը, Գլխավոր շտաբի պետը և Գլխավոր շտաբին ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։