ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրման ռիսկը կարող է բացասական հետևանքներ ունենալ ԱՊՀ երկրների, մասնավորապես, Իրանին սահմանակից երկրների համար։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի  ղեկավար Եվգենի Սիսոևը՝ Մոսկվայում բացված ԱՊՀ անդամ պետությունների՝ ահաբեկչության դեմ պայքարի համար պատասխանատու իրավասու մարմինների բաժինների ղեկավարների և հակաահաբեկչական գործունեությունը համակարգող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ հանդիպման ժամանակ։

«Մեր հանդիպումը տեղի է ունենում միջազգային իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին։ Առանցքային արտաքին գործոնը, անկասկած, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են»,- նշել է Սիսոևը։

Նա ասել է, թե Վաշինգտոնի կողմից աջակցվող Իսրայելի ագրեսիան Պաղեստինի դեմ սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի պատճառով՝ «դառնալով վերջին տարիներին ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար ամենալուրջ մարտահրավերը»։

«Էներգակիրների և հանքանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակումը, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները և հետագա սրման ռիսկը նախադրյալներ են ստեղծում լայնածավալ աղետի համար և կարող են առաջացնել հզոր միգրացիոն հոսքեր, Լիբիայի և Իրաքի նման մարդասիրական ճգնաժամ։ ԱՊՀ բոլոր երկրները, մասնավորապես, Իրանին սահմանակից Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը, կարող են բախվել դրա հետևանքներին»,- հայտարարել է նա։

Բացի այդ, նաև հիշեցրել է, որ Սիրիան պահպանում է ահաբեկչական ակտիվության ամենախոշոր օջախներից մեկի կարգավիճակը, որտեղ շարունակվում է զինված հակամարտությունը իշխանությունների և ԻԼԻՊ-ի  գլխավորած ահաբեկչական կառույցների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի