Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը կարիերայում երրորդ անգամ կգլխավորի ֆրանսիական «Նանտը», հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով l’Équipe-ին։
63-ամյա մասնագետի ու ակումբի ղեկավարության բանակցություններն ավարտական փուլում են։
Միշել Տեր-Զաքարյանը 2007-2008 և 2012-2016 թվականներին գլխավորել է «Նանտը», որն ավարտված մրցաշրջանում դուրս էր մնացել Ֆրանսիայի ուժեղագույնների լիգայից։ Ֆրանսահայ մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է «Կանը», որը մարզել է 2025 թվականին։ Մարզչական կարիերայի ընթացքում Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական նաև «Մոնպելյեն», «Կլերմոնը», «Ռեյմսը» և «Բրեստը»: