Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոն գլխավոր դատախազ Քարիմ Խանին հեռացրել է պաշտոնից՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատարանի հաղորդագրության համաձայն՝ դատախազին հեռացնելու որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Այնուամենայնիվ, գործի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեան։

2023 թվականին, որպես Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ, Քարիմ Խանը կալանքի օրդերներ էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի համար: 2024 թվականին նա կալանքի օրդերներ էր տվել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար։

Նույն՝ 2024 թվականին ՄՔԴ աշխատակցուհիներից մեկը 56-ամյա դատախազին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ: Կինը պնդում է, որ երկար ժամանակով Խանը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ, ստիպել սեռական բնույթի գործողություններ կատարել։

Դրանից հետո Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեան հետաքննություն է սկսել Խանի դեմ: 2025 թվականի մայիսին հայտարարվեց, որ գլխավոր դատախազը վարչական արձակուրդ կվերցնի և չի ծառայի հետաքննության ընթացքում: Խանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի