Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնող գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրվա ընթացքում», նաև հավելել, որ այս արդյունքը կկանխի Իրանի կողմից միջուկային զենքի մշակումն ու կհանգեցնի Հորմուզի նեղուցի անհապաղ վերաբացմանը, գրում է CNN-ը։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են դադարեցնել միմյանց վրա հարձակումները՝ ապրիլի սկզբին ուժի մեջ մտած անկայուն հրադադարից ի վեր երկու երկրների միջև լարվածության ամենավատ սրացումից հետո։

«Նրանք փոխանակվում էին [հարվածներով], և հիմա երկուսն էլ իմ միջոցով համաձայնել են դադարեցնել։ Մենք գտնվում ենք շատ, շատ լավ գործարքի վերջին փուլերում, որը ոչ մի կերպ թույլ չի տա [Իրանի համար] միջուկային զենք ստեղծել։ Նեղուցը կբացվի անմիջապես։ Այն կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է լինել երկու կամ երեք օրից»,- ասել է նա։

Թրամփը նաև նշել է, թե չի կարծում՝ խոչընդոտներ կան, և որ բոլոր կողմերը «շատ մոտ են» համաձայնության հասնելուն: Միևնույն ժամանակ, Իրանի նավահանգիստների վրա ԱՄՆ-ի կողմից շրջափակումը շարունակվում է, հավելել է Թրամփը։

CNN-ը նշում է, որ Թրամփը նախկինում նույնպես նման լավատեսական պնդումներ արել է, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի փոխադարձ բանակցությունների ընթացքում, սակայն հակամարտությունը կրկին բռնկվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի