ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Բոլորը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Յանեշ Լենարչիչը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատել է Հայաստանում ապրիլի վերջից՝ հետևելով ընտրական գործընթացի բոլոր փուլերին։ ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ Հայաստանի իրավական շրջանակը ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ապահովում է ամուր հիմք, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները գործել են թափանցիկ և անաչառ կերպով։

«Իհարկե, մենք բացահայտել ենք տարբեր խնդիրներ, բայց ուզում եմ նախ շեշտել, որ Հայաստանի ընտրողներին տրվել է իրական ընտրություն կատարելու հնարավորություն՝ մասնագիտական պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված ընտրական գործընթացի և աշխույժ ու բազմակարծիք, թեև հաճախ խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում: Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ առևտրային քայլերի և հետո ամենօրյա սպառնալիքների հետագա բացասական հետևանքների վերաբերյալ՝ կախված իրենց կատարած ընտրությունից»,- նշեց Յանեշ Լենարչիչը։

ԺՀՄԻԳ-ը չի արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում, սակայն դիտորդները ստացել և փաստագրել են ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների և խրախուսումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Նման դեպքերը վերագրվում են իշխող կուսակցությանը։

«Լրատվական միջավայրի վերաբերյալ մեր գնահատականը հիմնված է համակարգված մեդիամոնիթորինգի վրա: Դիտարկված լրատվամիջոցների մեծ մասը տարածել է փոխադարձ մեղադրանքներ և քարոզարշավի պառակտիչ հռետորաբանություն: Ընտրական մրցակիցների ծրագրերի բովանդակային վերլուծությունը սահմանափակ է եղել և Հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է իր հանրային առաքելությանը: Միևնույն ժամանակ, որոշ մասնավոր լրատվամիջոցներ ցուցաբերել են հակառակ միտումը՝ կառավարությանը ներկայացնելով բացասական լույսի ներքո և առավելապես նպաստավոր կերպով լուսաբանելով ընտրված ընդդիմադիր մրցակիցներին: Այս ամենը սահմանափակել է ընտրողների հնարավորությունը՝ ստանալու անաչառ և վերլուծական տեղեկատվություն ընտրական մասնակիցների մասին»,- ընդգծեց ԺՀՄԻԳ տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։