Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը։ Ռուսաստանցի մարտիկն առանձնացրել է ամերիկացի Դասթին Պորյեի դեմ հաղթական մենամարտը, որը կայացել էր 2024 թվականի հունիսին։
«Մենամարտը, որը շարունակում եմ դիտել, դա Պորյեի դեմ հանդիպումն է։ Մենք կռվում էինք ինչպես փողոցում, և ինձ հաջողվեց հաղթել ժամանակից շուտ։ Ինձ շատ դուր եկավ այդ մենամարտը»,- Մախաչևի խոսքը մեջբերում է Red Corner-ը։
34-ամյա Իսլամ Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։ UFC-ում նա 16 մենամարտից հաղթական շարք ունի այս պահին։