Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Քաղաքականություն
07.06.2026 | 23:49
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ չնայած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, և նախնական արդյունքները հրապարակված չեն։
«Ջերմագույն շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Հայաստանը վճռականորեն ընտրեց ազատ, անկախ և եվրոպական ապագա։ Այս պատմական քվեարկությունն ամրապնդում է ժողովրդավարությունը և ամրապնդում մեր տարածաշրջանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի