74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.06.2026 | 18:57Հիմնականում՝ վարկաբեկելու, մարդկանց քաշելու քրեական վարույթների մեջ ու աշխատանքները պարալիզացնելու համար է արվում։ Այսպես է մեկնաբանել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ իրավապահների հրապարակումները «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Օրինակ՝ Աշտարակի դեպքը, որ տեղի է ունեցել. մեր ընկերներից մեկին մեղադրում են, որ երկու տարի առաջ օժանդակել է, որ այդ գյուղում խաչքար կառուցվի, ու այդ խոսակցության մեջ, ըստ էության, դրա մասին է խոսքը, ու դա կա ձայնագրության մեջ։ Մեկն ասում է՝ երկու տարի առաջ Աշոտ Սիմոնյանը օգնել է, այդ խաչքարը կառուցել ենք… այսինքն, հասկանում եք՝ գտնեն մի բան, գործ հարուցեն, մտնեն մարդկանց տները խուզարկելու՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կգտնեն, ու ոչ մի բան չեն գտնելու։
Իսկ եթե այսօր ցանկացած ՔՊ-ի գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարող է դատվել, որովհետև ցուցակներով ուղղորդում են։
Երեկ Արարատի մարզում երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշառքի մեղադրանքով տարել են, բայց ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է. տարել են, որ ճնշում բանեցնեն նրա վրա։ Այսինքն՝ այսպես բազմաթիվ դեպքեր, ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարքած գործեր են, իրենք էլ գիտեն դա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։