Մեր պրինցիպները պահելով` կհամագործակցենք բոլորի հետ բացի ՔՊ-ից ու Քոչարյանի ուժից. Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նշեց, որ եթե ընտրություններն անցնեն առանց խախտումների, ապա բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են հարգել ժողովրդի կայացրած որոշումը։

«Եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք, բնականաբար, պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը։ Հաղթի իշխանությունը, հաղթի ընդդիմությունը՝ ժողովրդի որոշումը մեզ համար օրենք է»,- ասաց նա։

Մարությանը վերահաստատեց նաև, որ բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի հետ՝ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության դեպքում։

«Մնացած բոլոր ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն և միայն այն պայմանով, որ պահպանվեն մեր բոլոր ծրագրերը և սկզբունքները։ Սա շատ կարևոր է»,- հայտարարեց Մարությանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց ակտիվ մասնակցել քվեարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան