Ստամբուլում վաղը տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը

Լուրեր

08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
Բոլորը

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Ստամբուլում։ Այս մասին հաղորդել է Haber Global հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Հանդիպմանը, որին կմասնակցեն երկրների ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը, Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին, կքննարկվեն երեք երկրների միջև առկա համագործակցությունը և առաջիկա ժամանակահատվածում համատեղ գործունեության ոլորտները։ Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային գործընթացներին, Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության հարցերին և համագործակցության, տրանսպորտի, տարածաշրջանային տարանցիկ ցանցերի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերի։

Ըստ աղբյուրների՝ հանդիպման ընթացքում կընդգծվի, որ երկրների միջև եռակողմ համագործակցության մեխանիզմը կարևոր և արդյունավետ հարթակ է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խթանման համար, և որ Թուրքիայի ամուր և բազմակողմանի կապերն Ադրբեջանի ու Վրաստանի հետ զգալիորեն նպաստում են տարածաշրջանային կայունությանը և տնտեսական ինտեգրմանը։

Ուշադրության կենտրոնում կլինեն Միջին միջանցքում տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամրապնդումը, լոգիստիկ ցանցերի զարգացումը և տրանսպորտային հնարավորությունների ընդլայնումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի