Ռոման Աբրամովիչը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ․ ԶԼՄ-ներ

Լուրեր

07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:53
Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկության նախնական արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:39
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.06.2026 | 19:33
«400 000 պիտի տամ քեզի, 400 000` ինձի». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել
07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
Բոլորը

Ռուսաստանցի գործարարը, որը, ինչպես պնդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսին մեկնել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բավականին հայտնի է։ ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Meduza-ն։

«Բավականին հայտնի գործարար է մեկնել Կիև։ Նրան շատերը ճանաչում են», – ասել է Ուշակովը՝ չբացահայտելով գործարարի անունը։

Նա հավելել է, որ Կրեմլը «բաց և փակ» կապեր ունի Ուկրաինայի իշխանությունների հետ․ «Բաց կապեր եղել են, երբ մենք մի քանի փուլ բանակցություններ ենք անցկացրել»։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հունիսի 6-ին հայտարարել է, որ Ռոման Աբրամովիչն է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Իմ տեղեկություններով՝ նման հանդիպում իսկապես տեղի է ունեցել, և խոսքը Ռոման Աբրամովիչի մասին է։ Հենց նա էր, որ այդ ժամանակ եկել էր Կիև՝ նախագահի հետ հանդիպելու և նրանից տեղեկություններ փոխանցելու Պուտինին»,- հայտարարել է պատգամավորը։

Հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երեք շաբաթ առաջ «գործարար շրջանակների ներկայացուցիչն» իրեն հայտնել է, որ հրավեր է ստացել՝ գնալ Կիև։

«Նա գնացել է Կիև և հանդիպել այդ պարոնի [Զելենսկիի]՝ այդ նամակի հեղինակի հետ։ Նա հանդիպել է այնտեղ նրա նստավայրում»,- պնդել է Պուտինը։

Վերադառնալուց հետո գործարարը Պուտինին է փոխանցել Զելենսկիի հանդիպման բանավոր խնդրանքը։

«Կարծում եմ՝ դա մայիսի 21-ին էր։ Իսկ մայիսի 22-ին ուկրաինական զորքերը սարսափելի ահաբեկչական հարձակում են իրականացրել Լուգանսկի քոլեջի հանրակացարանի վրա, որտեղ զոհվել են երեխաներ և դեռահասներ»,- նշել է Պուտինը։

Նա ասել է, թե գործարարին հարցրել է՝ «ի՞նչ է սա նշանակում. նրանք հանդիպում են խնդրում, ապա կատարում նման սարսափելի հանցագործություններ»։ Պուտինը չի նշել իր զրուցակցի անունը։

Երբ ֆորումի ժամանակ նրան հարցրել են՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ, Պուտինը պատասխանել է, որ այժմ իմաստ չի տեսնում դրանում։

Ռուսաստանցի միակ գործարարը, որը մասնակցել է Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին 2022 թվականին, Ռոման Աբրամովիչն էր։ FT-ն հաղորդել է, որ Աբրամովիչը դարձել էր Պուտինի «վստահելի անձը», և Զելենսկին խնդրել էր ԱՄՆ-ին հետաձգել Աբրամովիչի դեմ պատժամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի