Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.06.2026 | 13:47Գյումրիի թիվ 31/06 ընտրական տեղամասում քաղաքացին ընտրության է եկել ՀՀ քարտեզի կրծքանշանով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը դա քարոզչություն և ՔՊ-ի հետ ասոցացվող խորհրդանիշ է որակել։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը նշել է, որ դա խախտում է, որը ճշգրիտ չի արձանագրվել։ ՔՊ-ի վստահված անձի կարծիքով, սակայն, միջադեպը քարոզչության հետ կապ չունի։ Թիվ 31/06 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը պնդել է, որ միջադեպը գրանցվել է՝ մատնանշելով գրանցամատյանում կատարված նշումը։
Նշենք, որ քաղաքացին, այնուամենայնիվ, ընտրությունը կատարել է։
Հրաչ Սահակյան