Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հետևընտրական պրոցեսների հավանականությանը՝ բացառելով է նման զարգացումը և կոչ արելով ընդդիմություններին հանրահավաքներ կազմակերպելու փորձ անել։

«Չի կարող այդպիսի բան լինել․ եթե ընտրությունները ազատ-արդար են, ինչպես 18 թվականից սկսած, ապա չի կարող այդպիսի բան լինել: Դա բացառվում, անհնար բան է, անհնար: Ընդդիմությունն արդեն գիտի, որ պարտվելու է, արդեն խոսում են հետընտրական զարգացումների մասին։ Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անի: Նույնիսկ եթե միավորվեն, իրենք չեն կարող հանրահավաք անել։ Կոչ եմ անում ընդդիմությանը անպայման հանրահավաք անի․ մի հատ շաբաթ օրը, մի հատ մյուս շաբաթվա մեջ։ Ասում եմ՝ չեն կարողանալու»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ 2031 թվականին նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Նիկոլ Փաշինյանը կլինի։ Աղջկա հետ ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հարցերին պաստախանելիս Սիմոնյանը կոշտ անդրադրաձավ Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ անգամ ընտրվելու ցանկությունը Սերժ Սարգսյանի՝ նույն ցանկության հետ համեմատող դիտարկումներին։

«Պառլամենտական երկիրը ենթադրում է, որ կարող է տարին մեկ կամ վեց ամիստ մեկ ընտրություն լինի։ Դարձավ 3-4 ժամկե՞տ։ Համեմատում եք Սերժ Սարգսյանի և նախագահական երկրի տրամաբանությունը պառլամենտական տրամաբանության հե՞տ։ Այսինքն Սերժ Սարգսյանն էլ է երրորդ ժամկետի գնացել, Անգելա Մերկելը կամ Մարգարետ Թետչե՞րն էլ։ Պառլամենտական երկիրը ենթադրում է, որ կուսակցությունը երկու անգամ մասնակցելուց հետո պետք է ընտրությունների չմասնակցի՞»,- արձագանքել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև ընտրակաշառքների դեպքերին պնդելով, որ իրավապահներն աշխատում են ու շատ խիստ են լինելու, ասել, որ շատ գոհ է քարոզարշավի ընթացքում քաղաքացիների արձագանքից ու ամասնակցության բհարձր ցուցանիշ ապահովելու պատրաստակամությունից ու հայտնել, որ ըստ անհրաժեշտության պատրաստ են ու կարող են լինել ընդդիմություն։