Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ 2031 թվականին նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Նիկոլ Փաշինյանը կլինի։ Աղջկա հետ ընտրություններին մասնակցելուց հետո ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին շեշտելով՝ չի կարելի Նիկոլ Փաշինյանի՝ 3 ընտրություններում անընդմեջ վարչապետի թեկնածու լինելը համեմատել Սերժ Սարգսյանի՝ 3-րդ անգամ առաջադրվելու ցանկության հետ։

«Պառլամենտական երկիրը ենթադրում է, որ կարող է տարին մեկ կամ վեց ամիսը մեկ ընտրություն լինի։ Դարձավ 3-4 ժամկե՞տ։ Համեմատում եք Սերժ Սարգսյանի և նախագահական երկրի տրամաբանությունը պառլամենտական տրամաբանության հե՞տ։ Այսինքն Սերժ Սարգսյանն էլ է երրորդ ժամկետի գնացել, Անգելա Մերկելը կամ Մարգարետ Թետչե՞րն էլ։ Պառլամենտական երկիրը ենթադրում է, որ կուսակցությունը երկու անգամ մասնակցելուց հետո պետք է ընտրությունների չմասնակցի՞»,- արձագանքել է Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հետևընտրական պրոցեսների հավանականությանը՝ նա բացառել է նման զարգացումը և ինքն է կոչ արել ընդդիմություններին կազմակերպ հանրահավաքներ։

«Չի կարող այդպենսի բան լինել․ եթե ընտրությունները ազատ-արդար են, ինչպես 18 թվականից սկսած, ապա չի կարող այդպենսի բան լինել: Դա բացառվում, անհնար բան է, անհնար: Ընդդիմությունն արդեն գիտի, որ պարտվելու է, արդեն խոսում են հետընտրական զարգացումների մասին։ Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անի: Նույնիսկ եթե միավորվեն, իրենք չեն կարող հանրահավաք անել։ Կոչ եմ անում ընդդիմությանը անպայման հանրահավաք անի․ մի հատ շաբաթ օրը, մի հատ մյուս շաբաթվա մեջ։ Ասում եմ՝ չեն կարողանալու»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև ընտրակաշառքների դեպքերին պնդելով, որ իրավապահներն աշխատում են ու շատ խիստ են լինելու, ասել, որ շատ գոհ է քարոզարշավի ընթացքում քաղաքացիների արձագանքից ու ամասնակցության բհարձր ցուցանիշ ապահովելու պատրաստակամությունից ու հայտնել, որ ըստ անհրաժեշտության պատրաստ են ու կարող են լինել ընդդիմություն։