Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
Հասարակություն
07.06.2026 | 12:49
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին ասում է, որ իր հասցեում հաշվառված է ազգությամբ թուրք քաղաքացի։
Տեսանյութում նաև կցված էր 10/12 ընտրատեղամասի ցուցակը, որտեղ երևում է Քրտան Օղլի Նանոր Յարությունիի անձնական տվյալները։
FactorTV-ին նույնականացրել է տվյալները, և 10/12 տեղամասում գտնել այդ անուն ազգանունով և հայրանունով անձի։

ՆԳՆ հրապարակած ցուցակներում այս անուն ազգանունով անձ կա, նա գրանցված է Երևանի Էրեբունի թաղամասի Սուվորովի 82 հասցեում։
ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրում նույնպես այս անձի տվյալները ներկայացված են նույն հասցեում։ Նույն հասցեում գրանցված է նաև 5 այլ ընտրող՝ 3 տարբեր ազգանուններով։

@tribune.am Ահազանգ քաղաքացուց․«Իմ տան վրա թուրք են բերել- գրանցել»։ #tribune #աժ2026
♬ оригинальный звук - Tribune News - Լուրեր