Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն չի տեսնում։

«Դրանք խորն են ու հենված փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ լարվածություն չի ստեղծվում, որովհետև ՌԴ նախագահի հետ սերտ հարաբերություններ կան։

«Ընտրություններից հետո Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ, Բրյուսել էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ, հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ նաև մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում, և մենք պատրաստվում ենք լիարժեք զարգացնել մեր միջազգային հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցության շրջանակում պատժամիջոցների շուրջ միակ նորությունն այն է, որ այժմ դրանք ակտիվորեն լուսաբանվում են։

«ԵՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են, ամեն անգամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են նման երևույթների հետ՝ ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրների։ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներն էլ շահագրգռված են, անհանգստացած են, որ երրորդ երկրների ապրանքներ չներկրվեն ԵՏՄ երկիր, դառնան ԵՏՄ ապրանք և վերարտահանվեն ԵՏՄ ուրիշ երկիր: Այս պրոցեսները մենք ունենում ենք անընդհատ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ բացի հրատապ 50 միլիոն եվրոյի աջակցությունից՝ իրենք կօգնեն լուծել գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական խնդիրները, եթե այդպիսիք հայտնաբերվեն․ «Երկրորդ՝ ամենակարևոր լուրն այն է, որ Հայաստանի Հանրապետության գյուղապրանքներն առանց մաքսի, այսինքն՝ ազատ մաքսային ռեժիմով, կարտահանվեն Եվրոպական միություն։ Այսինքն՝ Եվրամիության բոլոր երկրները նոր ուղղություն են դառնում»։

Արդյո՞ք սա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը զրկվի Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակից․ Փաշինյանի խոսքով՝ նման բան լինել չի կարող, քանի որ կառույցում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և Հայաստանի Հանրապետությունն էլ ունի վետոյի իրավունք։ Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ չնայած ՌԴ-ի ու ԵՏՄ անդամ պետությունների հետ գործընկերային հարաբերություններին՝ տակտիկական տեսանկյունից ճիշտ չի համարում կառույցի այս պահի գործելակերպը, քանի որ վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը։

«Փոխանակ ԵՏՄ-ի համարումը և ԵՏՄ-ի ընկալումը Հայաստանում բարձրացրեն, ամեն ինչ անում են, որ ԵՏՄ-ի ընկալումը մեր երկրում իջնի։ Բա հետո մարդիկ են, չէ՞, որոշելու։ Ես չեմ որոշելու։ Դա հնարավոր էլ չի, ես չեմ որոշելու»,- հայտարարել է նա։

Հարցին՝ իսկ ե՞րբ կկայանա Եվրոպական միության անդամ դառնալու հանրաքվե, Փաշինյանը պատասխանել է․ «Երբ պատրաստ լինենք։ Առնվազն Հայաստանը պետք է պաշտոնապես դիմած լինի Եվրոպական միության անդամ դառնալու համար կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին։ Օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞, որ պատրաստ չենք այդ կարգավիճակին։ Մենք դեռ պետք է բարեփոխվենք։ Ինչո՞ւ ուղղակի, ձևի համար դիմենք, աղմուկ-աղաղակ անելու համար: Մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, որովհետև այսօր լուրջ պրոբլեմներ ունենք՝ սկսած դատական համակարգի անկախության և այլն, և այլն։ Հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։