Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 6-ին «Գինու օրեր» փառատոնի ժամանակ Թումանյան փողոցում քաղաքացու ուղղությամբ գինու բաժակ նետելու միջադեպի վերաբերյալ նյութերը փոխանցվել են քննչական բաժին։ Ոստիկանությունից նշում են, որ քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց և կոչ անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փոխարեն՝ համագործակցել իրավապահների հետ։

«Հունիսի 6-ին՝ ժամը 22։30-ին, «Գինու օրեր» փառատոնի ժամանակ Թումանյան փողոցում ՆԳՆ ոստիկանության ծառայողներին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ մոտ տասը րոպե առաջ անհայտ անձը նույն վայրում գինու բաժակը նետել է իր ուղղությամբ։

Քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալուց։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Հարկ է նշել, որ ոստիկաններին մոտեցած քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց, չի նշել իր ամբողջական տվյալները, չի ներկայացրել որևէ տեսագրություն (տեսագրությունների առկայության մասին նա հայտարարություն է տարածել միջադեպից ժամեր հետո), չի նշել միջադեպի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ փաստ։

Կոչ ենք անում դադարեցնել միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը և մանիպուլացնող հայտարարություն տարածելու փոխարեն համագործակցել իրավապահների հետ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։