ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
ՆԳ նախարարությունը ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է՝ քվեարկության օրը նրանց ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00-ը) և հունիսի 7-ին (8։00-20։00-ը) ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցսուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։