Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել նախընտրական քարոզարշավի ավարտի կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է հերթական նախընտրական քարոզարշավը՝ ժողովրդավարական գործընթացի կարևորագույն այն փուլը, որի ընթացքում քաղաքական ուժերն ու թեկնածուները հանրությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, առաջնահերթություններն ու երկրի և համայնքների զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները։

Ընտրությունները ժողովրդավարական պետության կենսագործունեության հիմնարար բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն քաղաքական ընտրության հնարավորություն են, այլև հանրային պատասխանատվության, քաղաքացիական գիտակցության և պետական մտածողության կարևորագույն դրսևորում։

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց հնարավորություն է տալիս հասարակությանը գնահատելու անցած ճանապարհը, համադրելու տարբեր տեսլականներ և որոշելու այն ուղղությունը, որով ցանկանում է շարունակել իր զարգացումը։

Անցած շաբաթների ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր քաղաքական առաջարկների, լսելու զարգացման վերաբերյալ տարբեր պատկերացումներ և գնահատելու ներկայացված ծրագրերը։

Միաժամանակ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներն ունեցան իրենց մոտեցումները հանրության դատին ներկայացնելու լիարժեք հնարավորություն։ Ժողովրդավարության ուժը նախ և առաջ հենց այս հնարավորության մեջ է՝ գաղափարների մրցակցության, կարծիքների բազմազանության և ազատ ընտրության իրավունքի ապահովման մեջ։

Հարկ է նշել, որ ժողովրդավարությունը միայն ընտրական գործընթաց կամ իրավական ընթացակարգ չէ։ Այն նաև քաղաքական մշակույթ է, հանրային հարաբերությունների որակ և հասարակության հասունության արտահայտություն։

Քարոզարշավի ընթացքում երբեմն տեղ են գտել երևույթներ և խոսույթի դրսևորումներ, որոնք լիովին չեն արտացոլել այն բարձր չափանիշները, որոնց ամրապնդմանը ձգտում է մեր հանրությունը։

Այս հանգամանքի արձանագրումն ամենևին նպատակ չունի գնահատական տալու քաղաքական գործընթացի որևէ մասնակցի կամ առանձին դրվագի։ Այն առավելապես հիշեցում է, որ ժողովրդավարությունը շարունակական զարգացման և կատարելագործման ճանապարհ է, և մենք բոլորս՝ պետական ինստիտուտները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները, դեռևս ունենք համատեղ անելիք քաղաքական բանավեճի մշակույթի, փոխադարձ հարգանքի, փաստարկված քննարկումների և հանրային պատասխանատվության արժեքների առավել ամրապնդման գործում։

Սակայն այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին։

Առջևում լռության օրն է։ Դա ոչ միայն քաղաքական գործընթացի դադար է, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր հնարավորություն՝ հանգիստ և անաչառ կերպով գնահատելու լսածն ու տեսածը, կշռադատելու ներկայացված ծրագրերն ու խոստումները և կայացնելու սեփական գիտակցված որոշումը։

Ժողովրդավարության իրական արժեքը դրսևորվում է այն պահին, երբ քաղաքացին, առաջնորդվելով իր համոզմունքներով և պատասխանատվության զգացումով, կատարում է ազատ ու գիտակից ընտրություն։

Ընտրությանը մասնակցելը պարզապես իրավունքի իրացում չէ։ Դա պետության ներկայի և ապագայի նկատմամբ պատասխանատվության կարևորագույն դրսևորումներից է։ Ժողովրդավարական համակարգերի կայունությունն ու կենսունակությունը մեծապես պայմանավորված են քաղաքացիների մասնակցությամբ, նրանց պատրաստակամությամբ՝ սեփական ներդրումն ունենալու հանրային որոշումների կայացման գործընթացում։

Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով։ Ձեր ընտրությունը կատարե՛ք սթափ դատողությամբ, պատասխանատվության բարձր զգացումով և այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր քվե իր նշանակությունն ունի ոչ միայն տվյալ ընտրության արդյունքի, այլև մեր պետության ժողովրդավարական զարգացման, ինստիտուցիոնալ ամրապնդման և ապագայի կառուցման գործում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, առաջնորդվելով իր փորձով, քաղաքական հասունությամբ և պետական պատասխանատվության զգացումով, կկատարի արժանապատիվ և գիտակցված ընտրություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության հետագա զորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրային համերաշխության և կայուն զարգացման։

Մաղթում եմ, որ ընտրություններն անցնեն ազատ, խաղաղ, արժանապատիվ և օրենքի գերակայության սկզբունքներին լիովին համահունչ մթնոլորտում՝ ամրապնդելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և ծառայելով մեր պետականության շարունակական զարգացմանն ու հզորացմանը»,- ասված է ուղերձում։