Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Հայաստանում նախընտրական 10 հարցում է արվել փետրվարից մինչև հունիս ժամանակահատվածում։ Դրանք հրապարակել են 4 կազմակերպություններ՝ EVN Report, IRI, MPG, CRRC Armenia: Factor TV-ն ուսումնասիրել է այդ բոլոր հարցումների արդյունքները՝ ընդհանրությունները և տարբերությունները պարզելու համար։

Բոլոր հարցումների մեջ դիտվում է օրինաչափություն այն մասով, որ համընկնում են ընտրությունների արդյունքում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցնող ուժերը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր հարցումների համաձայն, հավաքում է ամենաշատ ձայները։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է։

Երրորդ տեղում հիմնականում հայտնվում է «Հայաստան» դաշինքը, բայց հարցումներից մեկի համաձայն՝ երրորդ տեղը զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ առաջ անցնելով «Հայաստան» դաշինքից։

Չնայած այսպիսի ընդհանրություններին՝ հարցումների թվային արդյունքները զգալիորեն տարբերվում են կազմակերպությունից կազմակերպություն։

EVN Report-ի հարցումները

Դեռևս փետրվարին այս կազմակերպությունը հրապարակել է հարցումներից առաջինը։ Հարցումներն իրականացրել է ArmES կազմակերպությունը։ Ընդհանուր առմամբ, EVN Report-ը հրապարակել է 4 հարցում, որոնցից վերջինը՝ հունիսի 4-ին։

Այս կազմակերպության հրապարակած հարցումների արդյունքներով ՔՊ-ն համեմատաբար ավելի բարձր տոկոսներ է հավաքում, քան այլ կազմակերպությունների հարցումներում։ ՔՊ-ի ստացած ձայները աճում են 26.1 տոկոսից (փետրվար) մինչև 36.26 տոկոս (հունիս)։

«Ուժեղ Հայաստանի» ցուցանիշները, ըստ EVN Report-ի հարցումների, տատանվում են 10 – 12.15 տոկոս միջակայքում։ Երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցնում են «Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդ որում՝ փետրվարին «Բարգավաճ Հայաստանը» երրորդ տեղում էր, մյուս հրապարակումներում՝ չորրորդ տեղում։

IRI-ի երկու հարցումները

Այս կազմակերպության հարցումները ամենաքննարկվածներից են, քանի որ երկու հարցումների միջև ընկած ժամանակահատվածում զգալի փոխվեցին առաջատար երկու ուժերի ձայների բաշխումները։

IRI-ի հարցումների համաձայն՝ ՔՊ-ի վարկանիշը մարտին նախորդող ժամանակահատվածում 24 տոկոս էր, իսկ մայիսին հասավ 32 տոկոսի։ Իսկ «Ուժեղ Հայաստանի» վարկանիշը, ընդհակառակը, նույն ժամանակահատվածում նվազեց 9 տոկոսից մինչև 6 տոկոս։

MPG ընկերության հարցումները

Նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների առաջ այս կազմակերպության հրապարակված արդյունքները խիստ տարբերվել են ընտրությունների վերջնական արդյունքներից։ Այս ընտրություններին ընդառաջ MPG կազմակերպությունը կրկին զգալի բարձր ցուցանիշներ է հրապարակել ընդդիմադիր ուժերի վերաբերյալ։

Այս կազմակերպությունը միակն է, որի հարցումների համաձայն՝ խորհրդարան անցնելու է առնվազն 5 ուժ: Առաջատարը կրկին ՔՊ կուսակցությունն է՝ 26.7 տոկոսից (ապրիլ) մինչև 32.4 տոկոս (հունիս) արդյունքներով։ Իշխող ուժից բացի, ըստ այս հարցումների, խորհրդարան են անցնում նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։ Նրանց ցուցանիշները նույնպես աճել են հարցումների միջակայքում։

Միաժամանակ պետք է նշել, որ այս կազմակերպության հարցումներում անորոշ պատասխան տվածների ցուցանիշները շատ ավելի ցածր են եղել, քան մյուսների դեպքում։

CRRC-ի միակ հարցումը

CRRC-ն իր միակ հարցման արդյունքները ներկայացրել է հունիսի 3-ին։ Հարցումների համաձայն՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժերը հավաքում են մինչև 5.1 տոկոս («Ուժեղ Հայաստան»)։

Այս կազմակերպության հարցումը նաև ամենամեծ անորոշությունն է պարունակում։ Հարցվածների 40 տոկոսը չի հայտնել, թե ում է պատրաստվում ընտրել քվեարկության օրը, ևս 20 տոկոսը նշել են, որ դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու։

Ընդ որում, նախընտրական անորոշությունը մեկ այլ ընդհանրություն է, որ միավորում է բոլոր հարցումները։ Մարդիկ, որոնք հրաժարվել են հայտնել, թե ում են ընտրում, ավելի մեծ տոկոս են կազմել, քան քաղաքական ուժերի մեծ մասի ընտրողները։

Բոլոր հարցումների արդյունքները կարելի է տեսնել ինտերակտիվ գրաֆիկում՝ ընտրելով հարցումը։

Գարիկ Հարությունյան