Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Կասպից ծովի ջրի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա ամենացածր կետին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ջրի պակասը լուրջ մտահոգություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այն փաստը, որ Կասպից ծովի ջրի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական ամենացածր կետին, խնդրի լրջության հստակ ցուցիչ է»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները լուրջ ազդեցություն են ունենում ոչ միայն էկոհամակարգերի, այլև կայուն զարգացման, մարդկանց առողջության, կենսապայմանների և երկրների առաջընթացի վրա։ Ըստ նրա՝ Ադրբեջանում իրականացնում են շրջակա միջավայրի պաշտպանության լայնածավալ նախագծեր։

Նշենք, որ վերջին տարիներին գրանցվել է Կասպից ծովի մակարդակի համակարգված անկում, ինչը մտահոգություններ է առաջացնում ափամերձ պետությունների շրջանում նավագնացության, ջրամատակարարման և ափամերձ ենթակառուցվածքների համար ռիսկի պատճառով: Մասնագետներն անկումը բացատրում են կլիմայական գործոնների համադրությամբ, ինչպես նաև ջրօգտագործման փոփոխություններով և մարդածին գործունեությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի