ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Եվրամիությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը դիտարկում է որպես Ադրբեջանում առանցքային ներդրումային նախագծերից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության համագործակցության  բաժնի ղեկավար Վիկտոր Բոժկովը։

Նա նշել է, որ երկաթուղին երկար ժամանակ անմխիթար վիճակում էր։ Բոժկովը հայտնել է, որ վերջերս այցելել է Նախիջևան և փորձագետների խմբի հետ միասին ստուգել Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային հատվածը։

«Մենք այս երթուղով անցանք գործող գնացքով՝ շարժվելով մոտավորապես 20 կմ/ժ արագությամբ։ Մոտավորապես 20 կիլոմետրը հաղթահարելու համար մեզնից պահանջվեց շուրջ երեք ժամ»,- նշել է նա։

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ մասնագետները ներկայում վերլուծում են գծի տեխնիկական վիճակը, անհրաժեշտ ներդրումների չափը, հնարավոր վերականգնման մեխանիզմները և նախագծի մոտավոր արժեքը։

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկաթուղային ենթակառուցվածքը, ընդհանուր առմամբ, բավարար վիճակում է։ Ստուգման ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են կամուրջների, անցումների և Արաքս գետի երկայնքով գտնվող երկաթուղային հատվածի վիճակը՝ պետական ​​սահմանին մոտ։ Նախիջևանի երկաթուղու վերականգնման այս նախագիծն ազգային նշանակություն ունի և համարվում է առաջնահերթ ներդրումային ոլորտներից մեկը»,- ընդգծել է Բոժկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի