Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության հետ։ Նա կարևորել է միջազգային հանրության ուշադրությունը ընտրական գործընթացի նկատմամբ և դիտորդներին ներկայացրել իր դիտարկումներն ու մտահոգությունները ներքաղաքական, նախընտրական իրավիճակի, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հունիսի 5-ին հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը շնորհակալություն է հայտնել այցի համար, նշել, որ այս ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար: Խմբակցության ղեկավարն առանձնահատուկ արժեւորել է ընտրական գործընթացի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող Ժակիպ Ասանովը նշել է, որ Հայաստան են ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: Նա ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները:

Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է իր դիտարկումներն ու մտահոգությունները ներքաղաքական, նախընտրական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններին:

Խմբակցության ղեկավարը պատասխանել է դիտորդական խմբի անդամների՝ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին վերաբերող հարցերին»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։