Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր առավոտյան Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ռազմածովային անօդաչու սարք է պայթել։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ի սահմաններում 78-րդ նավամատույցում՝ Ռումինիայի ծովային փրկարարական գործակալության շենքի մոտ։ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռաեդ Արաֆաթը Digi 24-ին ասել է, որ փրկարարական գործակալության ներկայացուցիչները նավահանգստում ծովային անօդաչու սարքի մասին հայտնել են ժամը 6:00-ի սահմաններում, որից հետո համապատասխան մարմինները շրջափակել են տարածքը:

Հաղորդվում է, որ անօդաչու սարքը մխրճվել է նավթային տերմինալից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող նավթային թափոնների զսպման արգելապատնեշի մեջ։ Հայտնաբերվելուց մի քանի ժամ անց այն պայթել է։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ այն Ուկրաինայում պատերազմում օգտագործվող անօդաչու թռչող սարքի տեսակ է, նման անօդաչուներ ռումինական բանակի սպառազինության մեջ չկան։

Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։ Արաֆաթը նշել է, որ իշխանություններն ակտիվացրել են «կարմիր» արձագանքման պլանը, բոլոր ծառայությունները բարձր պատրաստվածության վիճակում են։

Մայիսին Հունաստանի Լեֆկադա քաղաքի ափերի մոտ ծովային անօդաչու սարք էր հայտնաբերվել։ Ձկնորսներն այն քարշակել էին Վասիլիկի նավահանգիստ, այնուհետև նավակը տեղափոխել ռազմածովային բազա և հետագայում վնասազերծել։ Ենթադրվում է, որ օպերատորները կորցրել են կառավարումը, և անօդաչու սարքը շեղվել է ուղղությունից։

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի անցկացրած փորձաքննությունը հաստատել էր, որ անօդաչուն պատկանում է Ուկրաինային և օգտագործվել է ռուսական «ստվերային նավատորմի» հետ կապված նավերի դեմ գործողություններում։

Հունիսի սկզբին Աթենքը պաշտոնապես բողոք էր ներկայացրել Կիևին այս միջադեպի կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի