Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանը արդեն երկար ժամանակ չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, նա հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, փորձում է արհեստականորեն հանրապետությունը ճամփաբաժանի վրա դնել՝ Եվրոպայի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ընտրություն կատարելու հարցում։

«Մենք գիտենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ես կասեի՝ հավանաբար, փորձում է երկիրն արհեստականորեն ճամփաբաժանի վրա դնել։ Պատրաստվում են երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ Եվրոպայի՞, թե՞ ԵՏՄ-ի ուղղությամբ»,- նշել է Պեսկովը։

Ըստ նրա՝ ԵՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան Եվրոպայի ուղղությամբ կենտրոնանալը։

«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարին դնենք եվրոպական կողմնորոշումն ու դեպի ԵՏՄ-ի կողմնորոշումը, ապա ԵՏՄ-ն գերակշռում է։ Այն ավելի շահավետ է հայերի համար։ Այն ավելի շահավետ է՝ նրանք ավելի շատ գումար են վաստակում ԵՏՄ-ից, ավելի լավ ապագա ունեն ԵՏՄ-ի հետ և ավելի արագ են զարգանում ԵՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ նման բան չի լինի»,- հայտարարել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի