Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ  փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը տեղի կունենա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Որքան հասկանում ենք՝ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև։ Ես հատկապես կցանկանայի ողջունել վրացական փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը մեր քննարկմանը: Մեզ համար, ինչպես վստահ եմ բոլոր հարթակի մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի «3+3» -ի հեռանկարները դժվար թե լիովին իրականացվեն: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մեր աշխատանքին կմիանա նաև պաշտոնական Թբիլիսին»,- ասել է նա «3+3 հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» խորագրով նիստի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի