Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը

Լուրեր

05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Բոլորը

ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի համատեղ միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց լիցենզիայի գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա։ Ըստ նախնական տվյալների՝ գործունեության մեջ ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, կատարվել են բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր ու կրիպտոարժույթով փոխանցումներ, իսկ պետությանը պատճառված հնարավոր վնասը գերազանցում է 2.4 միլիարդ դրամը։

«ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։

Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ է եկել  փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։

Հետազոտությունների ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել աշխատակիցներին կատարված վճարումները։ Մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ պաշտոնապես ստացված աշխատավարձերից բացի, պարբերաբար ստացել են նաև կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատակիցներին վճարվել է ավելի քան 950 միլիոն դրամի չափով կանխիկ աշխատավարձ, բոնուս և պարգևավճար, որոնք հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվել:»

Ըստ նախնական տվյալների, հնարավոր պակաս հաշվարկված եկամտային հարկի ծավալը գերազանցում է 193 միլիոն դրամը։ Միաժամանակ իրականացված վերլուծությունները հիմք են տվել ենթադրելու, որ փաստացի ծավալները կարող են էականորեն ավելի մեծ լինել։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ խաղացողների կողմից կատարվող ֆինանսական փոխանցումները կազմակերպվել են տարբեր եղանակներով: Հաճախորդների կողմից փոխանցված գումարները միջնորդավորված կարգով օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և խաղադրույքների իրականացման գործընթացում։ Առանձին դեպքերում հայտնաբերվել են կրիպտոարժույթներով իրականացվող փոխանցումների, դեպոզիտների և շահումների փոխանցման վերաբերյալ տվյալներ։

Ստեղծվել են խաղային հարթակներին մասնակցելու հնարավորություններ, կազմակերպվել է նոր օգտատերերի ներգրավում, իրականացվել են միջնորդավորված վճարային գործառույթներ:

Նման գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների։ Նախնական գնահատմամբ՝ առանց համապատասխան լիցենզիաների հնարավոր իրականացված գործունեության մասով պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ 400 միլիոն դրամը։

Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Հարկ է նշել, որ ստվերում աշխատելը կարող է ժամանակավորապես շահավետ թվալ, սակայն դրա իրավական և ֆինանսական հետևանքները կարող են բազմապատիկ անգամ գերազանցել ակնկալվող օգուտը։ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսավարողներին գործել օրենքի շրջանակներում, իսկ քաղաքացիներին՝ չներգրավվել ապօրինի ֆինանսական և խաղային սխեմաներում։

Կոմիտեն, համագործակցելով իրավապահ և անվտանգության մարմինների հետ, շարունակելու է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու, ապօրինի ֆինանսական հոսքերի և առանց լիցենզիայի իրականացվող գործունեության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է հաղորդագրությունում։