Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

RISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումի շրջանակում անցկացվել է «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկում։  ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են թվային անվտանգության մարտահրավերները, կարևոր ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացումը, իրավական կարգավորումները և նոր տեխնոլոգիական լուծումների կիրառման հեռանկարները։

««RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում անցկացվել է «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Ոլորտի առաջատարները՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի մասնագետները, քննարկել են թվային անվտանգության արդի մարտահրավերները, իրավական կարգավորումների զարգացումը և կարևոր ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների կիրառման հեռանկարներին։

Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ հատուկ ընդգծելով պետական թվային ենթակառուցվածքների հուսալիության, նույնականացման համակարգերի անվտանգության և տվյալների պաշտպանության կարևորությունը։

Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ոլորտի զարգացման առանցքային բաղադրիչներից է մարդկային կապիտալի ձևավորումը և հստակ կանոնների առկայությունը։ Օրենսդրական շարունակական բարեփոխումներին զուգահեռ այս ուղղությամբ նախարարությունն իրականացնում է կրթական ու իրազեկման ծրագրեր, դպրոցականների և ուսանողների համար նախատեսված նախաձեռնություններ, ինչպես նաև հաքաթոններ։ Դրանք նպաստում են նոր տաղանդների բացահայտմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին խոսվում էր արդեն երկար տարիներ։ Նրա խոսքով՝ թեև արդեն իսկ քննարկվում են օրենքի հետագա զարգացման և կատարելագործման հնարավոր ուղղությունները, այս փուլում առաջնահերթ է, որ ընդունված կարգավորումները սկսեն լիարժեք գործել և կիրառվել։ Դրանց տարածման, կիրառման և արդյունավետության գնահատման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի անցնել հաջորդ փուլերի բարեփոխումներին և լրացուցիչ լուծումների ներդրմանը։

Անդրադառնալով ամպային տեխնոլոգիաների կիրառմանը՝ Գևորգ Մանթաշյանը կարևորել է մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի հետ շարունակական գործակցությունը: Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական լուծումներ ընտրելիս և ներդնելիս անհրաժեշտ է առաջնորդվել ծախսարդյունավետության, անվտանգության ու երկարաժամկետ կայունության սկզբունքներով։

Նա շեշտել է նաև, որ կիբեռանվտանգությունն այսօր համատեղ պատասխանատվություն է, և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։