Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի ղեկավարությունը «հարցը կտրուկ է  դրել»՝ ընդունելով երկիրը դեպի ԵՄ տանելու մասին օրենքը, և այժմ պետք է «պատասխան տա իր խոսքերի համար»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, թե Հայաստանն այժմ փորձարկում է անցնում ԵՄ-ի կողմից՝ «կամ-կամ, ընտրե՛ք»՝ ԵՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Լավրովը նաև հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա ասել է, որ «պարտավոր է այլընտրանք ապահովել», իսկ որոշումը կկայացնի հայ ժողովուրդը։

«Եթե դա այդպես է, ապա պետք է ներկայացնել այդ այլընտրանքները և հանրաքվե հայտարարել։ Արդեն ընդունվել է օրենք Եվրամիությանը պաշտոնապես միանալու մեկնարկի համար։ Եթե նման օրենք գոյություն ունի, ապա արդեն իսկ կոշտ դրել ես հարցը, այդ դեպքում՝ պատասխան տվեք ձեր խոսքերի համար և դիմեք ժողովրդին»,- հայտարարել է Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի