Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա, կարող է ամեն օր ինչ-որ մի վատ բան պատահել»,- այս մասին տեսաուղերձով հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Եթե ինչ-որ մի բան այլ չգնաց, կամ ցավալի իրադարձություններ տեղի ունեցավ, այս ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Պետք է Նիկոլ Փաշինյանը թույլ չտա, որ կրկնվի Արթուր Սարգսյանի՝ հայտնի «Հաց բերողի»-ի տխուր ճակատագիրն այս առումով»,- նշել է Հարությունյանը։

Փաստաբանը ընգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և իրավապահ համակարգը պարտավոր է գործել ոչ թե ընտրովի, այլ օրենքի պահանջով։

Հիշեցնենք, որ այսօր արդեն 17-րդ օրն է, ինչ Արթուր Օսիպյանը հացադուլի մեջ է։

Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական հետապնդում հարուցելուց և կալանավորելուց հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։

Անի Թամրազյան