Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Լուրեր

28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 37 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու՝ հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և նրա հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։ Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, դատարան են ներկայացվում նրանց կալանավորման միջնորդությունները։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Ա.Ա.-ին (Ալեքսան Ալեքսանյան) օժանդակելու՝ 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն, ինչպես նաև Ա.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, որոնց վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան: Մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։