Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է օգնել Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) Ադրբեջանին մերձեցմանը և կցանկանար տեսնել երկիրը Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում։

«Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նպաստենք Ադրբեջանի մերձեցմանն այս ինտեգրացիոն միավորմանը (ԵՏՄ), քանի որ դա, մեր կարծիքով, կամրապնդի մեր ընդհանուր եվրասիական տարածքում առկա տնտեսական կապերը»,- ասել է փոխնախարարը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ դա «դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքային շուկայի առավելություններին և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում»։

«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանին Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր և կարծում ենք, որ նման քայլը ճանապարհ կհարթի բանկի համար՝ հանրապետությունում խոշոր նախագծեր ֆինանսավորելու»,- նշել է Գալուզինը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մոսկվան հատկապես ակտիվացրել է ջանքերը՝ ուղղված ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը։ 2023, 2024 թվականներին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցել է ՌԴ-ում ու Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և ՌԴ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի