Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին

Լուրեր

28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
Բոլորը

Գերմանիան չի ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2027-2028 թվականների ոչ մշտական ​​անդամ, հաղորդում է Deutsche Welle-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Հունիսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում Պորտուգալիան (190-ից 134 ձայն) և Ավստրիան (131 ձայն) կլինեն Արևմտյան Եվրոպայի երկու երկրները, որոնք կզբաղեցնեն Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​տեղերը։ Գերմանիան ստացել է 104 ձայն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ երկրից: Դրանցից հինգը՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մշտական ​​անդամներ են՝ վետոյի իրավունքով: Մյուս տասը ոչ մշտական ​​անդամներ են, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: Հինգ ոչ մշտական ​​անդամների՝ Հունաստանի, Դանիայի, Պակիստանի, Պանամայի և Սոմալիի ժամկետը լրանում է 2026 թվականի վերջին։

Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ենթադրություն է հայտնել, որ Բեռլինի աջակցությունն Ուկրաինային և Իսրայելին կարող էր նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կորուստ արժենալ։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային, և Ռուսաստանը չի ցանկանում տեսնել նման ձայն Անվտանգության խորհրդում»,- ասել է նախարարը։

Նա հավելել է՝ «գաղտնիք չէ», որ Ռուսաստանն արշավ է ծավալել Գերմանիայի թեկնածության դեմ։ Լրացուցիչ մանրամասներ Վադեֆուլը չի տրամադրել։

Գերմանիան վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ եղել է 2019-ից 2020 թվականներին: Politico-ն նշում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Գերմանիան այս տեղը զբաղեցրել է յուրաքանչյուր ութ տարին մեկ: DW-ն հաղորդում է, որ Բեռլինն առաջին անգամ է պարտվել Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամի ընտրության քվեարկությանը։

Հունիսի 3-ի քվեարկությունից հետո Ավստրիան և Պորտուգալիան կմիանան Անվտանգության խորհրդին Արևմտյան Եվրոպայի և այլ պետությունների խմբից, Ղրղզստանը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Տրինիդադը և Տոբագոն՝ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից, իսկ Զիմբաբվեն՝ Աֆրիկյան պետությունների  խմբից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի