ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների այն վարկային պարտավորությունները, որոնք փոխանցվել են պետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ համապատասխան վարույթները կկարճվեն առանց պարտապանների մասնակցության, կհանվեն գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ սահմանափակումներն ու արգելանքները, իսկ կատարողական ծախս չի գանձվի։

«ՀՀ կառավարության 2026 թ․-ի մայիսի 27-ի N 748-Ա որոշմամբ՝ կներվեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների այն վարկային պարտավորությունները, որոնք ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման հիման վրա  փոխանցվել են պետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:

Այս որոշումը վերաբերում է  նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր պարտապանի մասով պետությանը փոխանցվելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 մլն․ ՀՀ դրամը։

Կատարողական վարույթների կարճմանը զուգահեռ՝ քաղաքացիներն ամբողջությամբ ազատվելու են կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից, ինչպես նաև այդ վարույթներով կվերացվեն վերջիններիս գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելանքները։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հաշվի առնելով թեմայի առնչությամբ Հարկադիր կատարում ապահովող Ծառայության թեժ գծին ուղղվող զանգերի և հարցումների մեծ ծավալը՝ տեղեկացնում ենք, որ Կառավարության սույն որոշման հիման վրա` կատարողական վարույթները կարճվելու գործընթացն իրականացվելու է բացառապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Ծառայությանը փոխանցված համապատասխան գրությունների հիման վրա։ Ուստի, անհրաժեշտություն չկա անձամբ Ծառայություն ներկայանալու, որևէ փաստաթուղթ ներկայացնելու․ գործընթացն իրականացվելու է առանց պարտապանի մասնակցության»,- ասված է հաղորդագրությունում։