ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով

Լուրեր

04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
Բոլորը

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից արտադրանքի  ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում շրջանակում, գրում է Կոմերսանտը։

«Սա մեր պրոֆիլային մարմինների որոշումն է, որը պայմանավորված է որոշակի տեսակի ապրանքներ Ռուսաստան ներմուծելու համար սահմանված բուսասանիտարական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտությամբ»,- ասել է Գալուզինը։

Նա  նշել է, թե պատկան մարմինները որոշելու են հայկական արտադրանքի փոխարեն համալրման հարցերը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման սահմանափակումներն են մտցվել, իսկ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար, բացառությամբ երկու ընկերության, որոնք ստուգում են անցել։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իր հերթին, հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանից արտադրանքի ներմուծման դեմ ձեռնարկվող միջոցառումները նորմալ գործընթաց են. նոր արտադրանքը պետք է ստուգվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի