Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Հայաստանից արտադրանքի ներմուծման դեմ ձեռնարկվող միջոցառումները նորմալ գործընթաց են. նոր արտադրանքը պետք է ստուգվի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ընթանում է սովորական աշխատանք, ինչպես միշտ, քանի որ նոր բերքահավաք է, նոր արտադրանք է գալիս, բնականաբար, նոր զարգացումներ են առաջանում ընթացքում։ Սա միշտ պարբերաբար առաջանում է։ Մենք շարունակում ենք մեր սովորական գործերը»,- ասել է նա Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության թղթակցի հետ զրույցում։

Օվերչուկի խոսքով՝ նոր բերքը, ի թիվս այլ բաների, ստուգվում է սպառողների համար սպառնալիքների առկայությունը ստուգելու համար։

«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերքը հասել է, և մենք պետք է նայել, թե ինչ է մեզ ուղարկվում, կա՞ն, արդյոք, վնասատուներ կամ հիվանդություններ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ բան են հայտնաբերել»,- նշել է պաշտոնյան։

Նա նաև հայտարարել է, որ հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն նրանից՝ արդյո՞ք արտադրանքում կհայտնաբերվի  հնարավոր վտանգ սպառողների համար․ «Եթե ինչ-որ բան գտնեն, ապա կլինեն [գործողություններ], իսկ եթե չգտնեն, ապա չեն անի»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից սահմանափակումներն են մտցվել Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման վրա։ Բացի այդ, հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար հայկական բոլոր ընկերություններից՝ բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի