Հիմա էլ կարող ենք պնդել՝ 2026-ի ընտրությունները կեղծված են, և դա ՔԿ-ի ու ՀԿԿ-ի շնորհքն է. Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈւՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իրավապահների գործողությունների մասին ընդամենը մի նեղ հարցի շուրջ մենք կարող ենք այսօր վստահաբար պնդում կատարել, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են և դա հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների շնորհքն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ կառույցները երկու ամիս նախընտրական քարոզչությունից առաջ ակնհայտորեն լծված են քաղաքական քարոզչությանը:

«Հատկապես հակակոռուպցիոն կոմիտեի վերջին երկու ամիսների հաղորդագրությունները եթե վերցնեք, նայեք՝ իբրև թե հանրային հաշվետվողականության լույսի տակ իրականացվում է քաղաքական քարոզչություն: Այո՛, քննչական մարմինները ունեն հանրային հաշվետվողականության իրավունք և պարտականություն, պետք է ներկայացնեն, որ իրենք աշխատում են, հանցագործություններ են բացահայտում և նաև այնպիսի աուդիո-վիզուալ նյութեր կարող են տարածել, որը կարող է նպաստել հանցագործությունների կանխմանը, բացահայտմանը և այլն: Բայց շուրջ երկու ամիս մեր հետազոտությունները, որը առաջիկայում նաև հստակ փաստարկված զեկույցի կվերածվի և կկիսվի նաև ձեզ հետ, ցույց են տալիս, որ բացի ստանդարտ իրավական գործընթացների լուսաբանումից, այն մարդիկ, ովքեր չգիտեմ տեխնիկական աշխատողներն են դրանք, թե քննիչներն են, զբաղված են քաղաքական հակաքարոզչությամբ: Ամենաառանցքային բանը, որ հաղորդագրությունների մեջ պարբերաբար շեշտվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդվում:Եսմիանշանակ պնդում եմ, որ քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցակազմի դեպքի մասին խոսելիս նշվի, թե որ կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս»,- ասաց փաստաբանը։

Խուդոյանն ընդգծում է՝ խիստ խնդրահարույց են նաև հաղորդագրություններից կից հրապարակված ձայնագրությունները։

«Կարող եմ մի քանի տոկոսներով սխալվել, եթե խոսակցությունների 70 տոկոսը կարող է ունենալ իրավական նշանակություն, 30 տոկոսը ակնհայտ քաղաքական նշանակություն ունի: Մենք տեսնում ենք, որ այդ ձայնագրությունները ամբողջական խոսակցություններ չեն, և քննչական մարմինը որոշել է հրապարակել այդ մոնտաժի այն հատվածները, որը կարող է իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել, բայց այդ հաղորդագրությունների մեջ սպրդում են տարատեսակ վատ խոսքեր, խոսակցություններ, վիրավորանքներ, որոնք հանցակազմի հետ կապ չունեն:

Օրինակ, եթե իրավացիորեն գնացել են ընտրակաշառքի հետևից, ընդհանրապես նշանակություն չունի այդ ենթադրյալ հանցանք կատարող անձը իր խոսքի մեջ, օրինակ, վատ բառ օգտագործի արցախցիների հանդեպ, թե ոչ: Բայց հակակոռուպցիոն կոմիտեի մոնտաժնիկը կամ ինչ-որ մեկը, ով այդ գործը կատարում է, իր պարտքն է համարել այդ խոսքը բռնի և մոնտաժի և այդ իրավական նշանակության հատվածների, այսինքն՝ փողի մասին խոսակցությունների շրջանակում տարածի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։