Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին

Լուրեր

28.09.2026 | 12:29
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:24
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. նրանց անհրաժեշտ են երկրի հազվագյուտ ռեսուրսները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

««Խլել , թալանել, յուրացնել, նվաստացնել և ոչնչացնել» տրամաբանությունը, ցավոք, դեռևս կա Արևմուտքում, և նրանք այն կիրառում են, այդ թվում՝ Կովկասում»,- պնդել է Զախարովան։

Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցը։

«Նա չի ստորագրել միջազգային պայմանագրեր, որոնք պարտադիր են երկու կողմերի համար, հակառակ դեպքում՝ դա հավասարություն կլիներ։ Ստորագրվել են հռչակագրային փաստաթղթեր, բայց կա հստակ միտում դեպի ռեսուրսատար և հազվագյուտ մետաղների ոլորտներ, որոնցով Միացյալ Նահանգները շատ հետաքրքրված է»,- հայտարարել է նա։

Զախարովայի պնդմամբ՝ «Ռուսաստանն առաջարկել և շարունակում է առաջարկել Հայաստանին փոխշահավետ, փոխադարձ արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփում  և հարաբերությունների զարգացում բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, առևտուր, զբոսաշրջություն»։

«Սա պարզապես թղթի վրա մնացած մտադրության հռչակագիր չէ, սա PR արշավ չէ. նրանք եկան, ստորագրեցին, ձեռք սեղմեցին, ապա բաժանվեցին և մոռացան։ Այն, ինչ մենք ստորագրում ենք, իրականացվել և իրականացվում է։ Եվ այն իրականացվում է մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մայիսի 26-ին Երևան այցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նախաստորագրվել է TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր՝ այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

Այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է TRIPP-ի համաձայնագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի