ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով կարգադրվում է ամերիկյան զորքերը դուրս բերել Իրանի հետ հակամարտության գոտուց, ինչը քաղաքական հարված է նախագահ Դոնալդ Թրամփին, որը փետրվարին սկսեց այս հակամարտությունը, գրում է Le Monde-ը։

Ըստ հրապարակման՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի ջանքերը լճացել են, քանի որ շաբաթներ շարունակ տևած բարդ բանակցությունների ընթացքում, որոնք ուղեկցվում են սուր հռետորաբանությամբ և բռնության սրացումներով, չեն կարողացել համաձայնության հասնել պատերազմը դադարեցնելու և նավթի մատակարարման համար կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերաբացնելու վերաբերյալ։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանի դեմ պատերազմն արդեն ավարտվել է՝ չնայած կողմերի ուժերի միջև շարունակվող կրակոցներին և խաղաղության բանակցություններում իրական առաջընթացի քիչ նշաններին։

Բանաձևը, որն ընդունվել է Հանրապետական ​​կուսակցության չորս անդամների կողմից դեմոկրատներին միանալով, մեծ մասամբ խորհրդանշական է, քանի որ ԱՄՆ նախագահը կարող է վետո դնել դրա վրա, եթե այն ստանա Սենատի հավանությունը։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամի կողմից ներկայացված բանաձևն ընդունվել է ձայների 215 կողմ և 208 դեմ հարաբերակցությամբ։

Դեմոկրատները քվեարկությունը համարում են հնարավոր շրջադարձային պահ՝ պատերազմի և խաղաղության որոշումների կայացման գործում Կոնգրեսի սահմանադրական դերը վերականգնելու իրենց ջանքերում:

«Սա բարձր և միանշանակ ուղերձ է Դոնալդ Թրամփին ամերիկյան ժողովրդի անունից. ժամանակն է վերջ դնել նրա՝ խորապես ժողովրդականություն չվայելող և անօրինական ընտրած պատերազմին Իրանում»,- X-ում գրել են հանձնաժողովի դեմոկրատ անդամները:

Դեմոկրատները Թրամփին մեղադրում են Սահմանադրությունը խախտելու մեջ՝ փետրվարի վերջին առանց Կոնգրեսի թույլտվության Իսրայելի հետ Իրանին հարվածներ հասցնելու համար։

«Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի համաձայն՝ նախագահներն ունեն 60 օր՝ ԱՄՆ ուժերը ռազմական գործողությունների մեջ մտցնելուց հետո Կոնգրեսի հաստատումը ստանալու համար։ Այդ ժամկետը լրացել է շաբաթներ առաջ, և դեմոկրատները պնդում են, որ Թրամփն այժմ խախտում է օրենքը։

Սպիտակ տունը վիճարկում է այս մեկնաբանությունը՝ պնդելով, որ ժամկետը կանգ է առել ապրիլյան հրադադարի պատճառով։

Սա առաջին դեպքն է, երբ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հաստատել է մի միջոցառում, որը նպատակ ուներ ստիպել Թրամփին դադարեցնել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները։ Նմանատիպ բանաձևը մայիսի վերջին անցել էր Սենատում ընթացակարգային կարևոր փուլ, և դրա ընդունումը վերին պալատում, որը նույնպես գրեթե հանրապետական ​​​​վերահսկողության տակ է, կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Այնուամենայնիվ, հանրապետական ​​​​առաջնորդները կարող են փորձել խոչընդոտել վերջնական ընդունումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի