Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

28.09.2026 | 12:29
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:24
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելն ու Լիբանանը Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնել են հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ ԱՄՆ Պետքարտուղարությունը եռակողմ հայտարարություն է տարածել այդ մասին։ Համաձայնագիրն Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում երկօրյա բանակցությունների արդյունք է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համաձայնության պահպանումը կախված կլինի լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական ​​խմբավորման կողմից լիակատար հրադադարի հաստատումից և նրա զինյալների՝ Լիտանի գետի հարավային հատվածից դուրսբերումից, ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ այն նախատեսում է փորձնական գոտիների ստեղծում լիբանանյան բանակի բացարձակ վերահսկողության ներքո։

Լիբանանն ու Իսրայելը մտադիր են շարունակել ուղիղ բանակցությունները՝ համապարփակ համաձայնագրի հասնելու և մնացած չլուծված հարցերը լուծելու համար։

Զինված բախումը կրկին սրվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո: Մարտի սկզբից «Հըզբոլլահ»-ը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայել հարվածների արդյունքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներին պատասխանել են զանգվածային օդային հարվածներով, այդ թվում՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա: Իսրայելը նաև ցամաքային գործողություն է սկսել երկրի հարավում՝ Լիտանի գետի և նրա սահմանի միջև անվտանգության գոտի ստեղծելու համար:

Լիբանանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի հետևանքով զոհվել է շուրջ 2200 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։ Իսրայելական բանակը հայտնել է մարտի սկզբից ի վեր «Հըզբոլլահ»-ի ավելի քան 1700 անդամի մահվան մասին։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։

Ապրիլի 14-ին Վաշինգտոնում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև 1993 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները։ Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հրադադարի մասին։ Մեկ ամիս անց կողմերը համաձայնել էին հրադադարը երկարաձգել 45 օրով, սակայն անմիջապես հետո  կրկին փոխանակվել էին կրակով։

Հունիսի 1-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը հեռախոսով հանդիմանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ այդ օրը Բեյրութի հարավային արվարձաններին հարվածներ հասցնելու հրաման տալու համար։ Այս հարվածներից հետո Թեհրանը հայտարարել էր, որ կասեցնում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները Վաշինգտոնի հետ։

ԱՄՆ նախագահը հերքել էր, որ բանակցությունները դադարեցվել են՝ ընդգծելով, որ դրանք «շարունակվում են արագ տեմպերով»։ TruthSocial սոցիալական ցանցում Թրամփը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Իսրայելի և Լիբանանի հետ՝ դադարեցնել փոխադարձ հարձակումները, այդպիսով ապահովելով բանակցությունների շարունակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի