Պուտինի հետ պայմանավորվել ենք՝ ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2026 | 18:02«ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- այս մասին քարոզարշավի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Պուտինը շնորհավորել էր ՀՀ վարչապետին 51-ամյակի կապակցությամբ։