Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ի հետ զրույցում ասել է, որ «կցանկանար հանդիպել» Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, գրում է Arab news-ը։

«Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և մենք, հավանաբար, կհանդիպենք որոշակի պահի՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ակնկալում է, ի վերջո, հանդիպել Իրանի առաջնորդին և ասել, որ երկու կողմերը «բավականին լավ են լեզու գտնում»՝ չնայած խաղաղության հասնելու ջանքերի ձախողմանը։

Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանը համաձայնել է չունենալ միջուկային զենք, և որ Իրանի գերագույն առաջնորդը ներգրավված է Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։

«Նրանք արդեն համաձայնել են, որ չեն ունենալու միջուկային զենք»,- վստահեցրել է ԱՄՆ նախագահը։

56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Ալի Խամենեին, սպանվեց փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված առաջին հարվածների ժամանակ, որոնք հանգեցրին տարածաշրջանային պատերազմի: Նա հանրությանը չի հայտնվել հակամարտության սկսվելուց ի վեր:

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի սենատորներին ասել էր, որ Խամենեի կրտսերը ողջ է և «որոշ չափով ավելի ու ավելի է ներգրավված», չնայած նրա հետ հաղորդակցությունը միայն գրավոր է կամ միջնորդների միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի