ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
Քաղաքականություն
03.06.2026 | 15:52
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ՝ չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այդ հարցը հանդիպմանը չի քննարկվել։ Կարծում եմ՝ այս հարցը քաղաքական է և մինչ այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին համարում է լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետությունից այլ ներածություններ կամ որոշումներ չեն եղել։ Այն հռետորաբանությունը, որ հնչում է Հայաստանի կամ այլ երկրների քաղաքական գործիչներից՝ նախընտրական կամ հետընտրական, այլ է»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը։
«Կարծում եմ՝ այս որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը»,- հայտարարել է Մասադիկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի