ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է

Լուրեր

03.06.2026 | 16:54
Դևիդ Բեքհեմն աստղ կունենա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
03.06.2026 | 16:44
Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:33
Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել
03.06.2026 | 16:24
Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
03.06.2026 | 16:19
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
03.06.2026 | 16:10
Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:01
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
03.06.2026 | 15:52
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
03.06.2026 | 15:44
Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
03.06.2026 | 15:28
Էմանուել Մակրոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի հավաքականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների համար, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X սոցցանցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք խորապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի միասնությունն ու ուժը Ուկրաինային աջակցելու գործում, քանի որ մենք միասին աշխատում ենք տրանսատլանտյան անվտանգությունը պաշտպանելու համար»,- գրել է Սիբիհան։

Ավելի վաղ ուկրաինական «Ուկրզալիզնիցա» երկաթուղային ընկերությունն էր հայտնել Ռյուտեի այցի մասին․ «Այս այցը, ինչպես նախորդ բոլոր այցերը, շատ կարևոր է, քանի որ այն դաշինքի կողմից մեր երկրին համերաշխության և աջակցության ժեստ է: Երկաթե դիվանագիտություն՝ ավանդաբար ըստ ժամանակացույցի»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կիև այցի մասին ավելի վաղ չէր հայտարարվել:

Ռյուտեն Կիև այցելել էր նաև փետրվարի սկզբին։ Գերագույն ռադայում ունեցած ելույթում նա հայտարարել էր, որ արևմտյան  երկրների զինված ուժերը կարող են տեղակայվել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։

«Եվ երբ խաղաղության համաձայնագիրը կնքվի, անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, օդում ինքնաթիռներ և ՆԱՏՕ-ի այն անդամների ռազմածովային աջակցությունը, ովքեր կհամաձայնվեն»,- ասել էր Ռյուտեն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կօգնեն այլ միջոցներով։

Ռուսաստանը բազմիցս կտրականապես դեմ է արտահայտվել արևմտյան զորքերի տեղակայմանն Ուկրաինայում։ Մոսկվան նաև դեմ է հրադադարին՝ պահանջելով Կիևից տարածքային զիջումներ, որոնք Ուկրաինան հրաժարվում է անել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի