Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող 0,17521 հա հողամասի օտարման աճուրդն ու դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Աբովյան համայնքին։

«Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն (Կարապետ Գուլոյան-խմբ․), անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի: Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ անվավեր է ճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: